ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը չի միանա Մանկավարժական համալսարանին։ Այս մասին հայտարարել է Թատերական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը․ տեղեկացնում է Թատերական ինստիտուտի ֆեյսբուքյան էջը։
«Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրականում իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանակում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով»,- ասված է գրառման մեջ։
--00—ՄՀ