ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունները, որ Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից սադրանքներ են իրականացվել։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց», - ասված է ՊՆ հայտարարության մեջ։
--00--ԱՀ