ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News
ԱՄՆ Բրբանք քաղաքի (Կալիֆոռնիա) քաղաքային խուրհուրդը միաձայն ճանաչել է Արցախը որպես անկախ Հանրապետություն և չեղարկել Բրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը, քանի որ քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:
Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը՝ նշելով, որ ամերիկյան քաղաքի հայ համայնքը 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմից հետո ամիսներ շարունակ աշխատանքներ է տարել Արցախի ճանաչման ուղղությամբ:
«Շնորհակալություն ենք հայտնում Բրբանքի քաղաքային խորհրդին և բնակիչներին՝ ինքնորոշման և ազատության համար պայքարում Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանը:
Վերջինս շնորհակալություն է հայտնել նաև կոնգրեսական Ադամ Շիֆին, սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և նահանգի այլ գործիչների:
--00—ԼՄ