ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ղազախական «Աստանայի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանի վնասվածքը լուրջ չէ, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
27-ամյա ֆուտբոլիստը կկարողանա միանալ Հայաստանի հավաքականի առաջիկա հավաքին:
Բարսեղյանը վնասվածք է ստացել «Թուրանի» դեմ Ղազախստանի առաջնության առաջին տուրի խաղում և բաց է թողել «Աստանայի» նախորդ մարզումը:
Տիգրան Բարսեղյանը և «Աստանայի» նորեկ Վարազդատ Հարոյանն օրեր առաջ հրավեր էին ստացել Հայաստանի հավաքականից, որն այս ամիս կսկսի պայքարը Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում: Խոակին Կապառոսի գլխավորած թիմն ընտրական փուլում կմեկնարկի Լիխտենշտեյնի հավաքականի հետ արտագնա հանդիպումով, որը տեղի կունենա մարտի 25-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականի առանցքային խաղացողներից վնասվածք էին ստացել նաև Հենրիխ Մխիթարյանը և Գևորգ Ղազարյանը, որոնք, ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն ազգային թիմի առաջիկա հանդիպումները:
--0--ԿԿ