ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ՀՀ սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումների վերաբերյալ որոշում կայացնելու:
Նշենք, որ դիմումները վերաբերում են ՀՀ Քրեական Օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին։
Որոշման հրապարակման օրն այս պահին հայտնի չէ։ Գործի քննությունն անցել է գրավոր, չնայած որ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը միջնորդել էր հարցը քննել բանավոր ընթացակարգով։
--00—ԼՄ