ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
«Այո, ես շարունակում եմ պնդել, որ պատերազմի պարտությանը պատրաստվել են, և այն, ինչ տեղի ունեցավ, ծրագրված էր, ամեն ինչից այդ տպավորությունն է առաջանում»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ նախագահի անվտանգային և տեղահանվածների հարցերով ներկայացուցիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:
«Ինձ չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանը կամ Արայիկ Հարությունյանի փաշինյանամետությունը, ինձ հետաքրքրում են Արցախը, արցախահայությունը և իմ հայրենիքը։ Եվ ես այսօր այստեղ եմ՝ իմ հայրենի Արցախում, որպեսզի ճիշտ այնպես, ինչպես պատերազմի օրերին, նույն ոգով էլ հիմա այս ծանր վիճակից ոտքի կանգնեցնենք մեր հայրենիքը՝ օգնության ձեռք մեկնելով իմ ժողովրդին», -նշել է Բադասյանը:
Անդրադառնալով ՀՀ-ում հայտարարված արտահերթ ընտրություններին՝ բանախոսն ասել է՝ ես հույս չունեմ, որ դրանք տեղի կունենան, քանզի չեմ հավատում Փաշինյանի հայտարարությանը, ով ամեն օր մի նոր սուտ է ասում:
Բադասյանի համոզմամբ՝ այսօր իշխանությունը հենվում է խորհրդարանական ընդդիմության մի մասի վրա և, ըստ էության, այդ մասը խաղում է Փաշինյանի խաղը:
Անդրադարձ է կատարվել ներքաղաքական կարևորության այլ հարցերի ևս:
Մանրամասները՝ տեսանյութում:
--0--ԿԿ