Ջալալ Հարությունյանի փաստաբանները ծավալուն բողոք են ներկայացրել դատարանի կայացրած վճռի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

photo_2025-04-15_13-21-42

44–օրյա պատերազմի ընթացքում Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը թույլ է տվել պաշտպանական սխալներ, մի քանի անգամ դիրք են լքել, առանց համաձայնեցնելու որևէ վերադաս օղակի հետ` նահանջել են։ Այդ մասին իմացել է Արցախի ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը, որը մի քանի անգամ պահանջել է առաջ գնալ, քանի որ նահանջած կետը հարմար չէ համազորային ստորաբաժանումներին կրակով աջակցելու համար։ Այս մասին ասուլիսում հայտարարեց Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը` ընդգծելով, որ դատավորը կողմնակալ վերաբերմունք է դրսևորել և գործի բազմաթիվ հանգամանքներ պատշաճ չեն դիտարկվել մեղադրական որոշում կայացնելուց առաջ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

«Թողնե’լ, մերոնք են»,- Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին արձակած այս հրամանը ճակատագրական եղավ Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի համար։ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող տեղամասում Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի վրա ադրբեջանցիների հարձակման հետևանքով զոհվեց 20 զինծառայող, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացավ 7 զինծառայող, իսկ հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ։ Դիրքերում մնացել է 8 հատ Դ-20 հրանոթ, 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա, մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ հրանոթի արկեր, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթեր և այլն։

«Ես և իմ գործընկերները 1 տարի տևած դատաքննության ընթացքում ուսումնասիրած ապացույցներին անդրադառնալու, դրանք վերլուծելու, վկայակոչելու խնդիր ունեինք, որն օբյեկտիվորեն ժամանակ էր պահանջում։ Մենք այսօր բավականին ծավալուն բողոքներ ունենք, որոնք 3 փաստաբաններով առանձին ներկայացրել ենք դատարան, և ամեն մի բողոքը կոնկրետ խնդրի է վերաբերում, միջինը` 30 էջից ավելի»,–ասաց Սարդարյանը։

Նա նշեց, որ ըստ փաստերի` Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի հրամանատարության մոտ ի սկզբանե եղել է փախուստային տրամադրություն, որը դժվարությամբ է կառավարել հրետանու պետ Գենադի Բաղդասարյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ