ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Ուկրաինան արդեն ձեռք է բերել թուրքական «Բայրաքթար» հարվածային անօդաչու թռչող սարքերը: Այս մասին, ինչպես գրում է iz.ru-ն, հայտարարել են «Բայքար» ընկերության մամուլի ծառայությունից։
Աղբյուրի հաղորդմմաբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Թուրքիա կատարելիք այցի ընթացքում զենքի արտադրության վայր այցելություն չի նախատեսվում:
«Զելենսկին չի պատրաստվում այցելել մեր գործարան: Մենք դրա համար չենք նախապատրաստվել: Եթե Ուկրաինայի նախագահը քննարկում է ռազմական համագործակցությունը 2 երկրի միջև, ապա դա քննարկվում է ոչ թե մեզ, այլ պաշտպանության նախարարության և նախագահի աշխատակազմի հետ»,- այս մասին հայտնել է թուրքական ընկերության մամուլի ծառայությունը և հավելել․
«Մեզ հետ կապված է միայն ուկրաինացիների կողմից անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ հարվածային ԱԹՍ-ների գնումը: Բայց նրանք սարքերն արդեն գնել են»։
--00--ԱՀ