ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News
Հայաստանի Հանրապետությունը մտավ պատմության մեջ որպես երկիր, որի ղեկավարը դավադիր պատերազմից եւ խայտառակ պարտությունից հետո մասնակցելու է ընտրություններին որպես վարչապետի թեկնածու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:
«Հայաստանի Հանրապետությունը մտավ պատմության մեջ որպես երկիր, որի ղեկավարը դավադիր պատերազմից եւ խայտառակ պարտությունից հետո.
1. 6 ամիս դեռ պաշտոնավարեց։
2. Իր ուզածով հրաժարական տվեց։
3. Մասնակցելու է ընտրություններին որպես վարչապետի թեկնածու։
Արժանապատվությու՞ն։ Չէ, չենք լսել...»:
--00--ԱՀ