ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News
Հայաստանում ապահովված են բոլոր ենթակառուցվածքները Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հաջորդ շաբաթվանից կգործեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և կմոտեցնեն Covid-19-ի դեմ պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին: ՀՀ քաղաքացիները Covid-19-ի դեմ պատվաստվում են միայն պիտանելիության ժամկետ ունեցող պատվաստանյութերով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի հետ՝ ներկրելու Covid-19-ի դեմ 1 մլն չափաքանակի պատվաստանյութ։»-գրել է Ավինյանը։
--0--ԿԿ