ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Հնդկաստանում կորոնավիրուսի 392 488 նոր դեպք է հայտնաբերվել, մահացել է 3 689 մարդ։
Հնդկաստանն աշխարհում երկրորդն է կորոնավիրուսի դեպքերի թվով։ Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է COVID-19-ի ավելի քան 19,5 միլիոն դեպք, մահացել է 215 հազար մարդ։
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 156 միլիոնից ավելի մարդ։
--00—ՄՀ