ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն ասում է, որ իշխանությունը քաղաքական ոտնձգություն է իրականացրել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ամփոփող եզրակացության նկատմամբ։ 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ Ապրիլյանի զեկույցը քաղաքականացված էր ու ոչ այնքան օբյեկտիվ։
«Ապրիլյանի զեկույցը վերացրեց բանակը վարկաբեկող, հասարակությանը կրծող միֆերը։ Հանձնաժողովում արդյունավետ ենք աշխատել, բայց իշխանությունը քաղաքական բաղադրիչից չխուսափեց»,-ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ