Մինսկի խումբը վերադառնում է տարածաշրջան, վերահաստատում Արցախի մասով հանձնառությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը դրական է համարում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը տարածաշրջան: Հիշեցնենք, որ այս օրերին Երևանում գտնվող Լավրովն առաջիկայում նաև Ադրբեջան է այցելելու: 24News-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ պատերազմից հետո ՌԴ արտգործնախարարն առաջին անգամ է Հայաստան այցելում, ու, պարզ է՝ քննարկման սեղանին հետպատերազմական իրավիճակի մի շարք հարցեր են:

Ըստ պատգամավորի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերադառնում է տարածաշրջան, և ՌԴ ու Ֆրանսիայի նախագահների՝ վերջերս ունեցած հեռախոսազրույցը դրա ապացույցն է։  

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ