Ջերմորեն ողջունում ենք առաջընթացը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. Ավստրիայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

.

Ավստրիայի ԱԳ նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում գրանցված առաջընթացը։ Այս մասին գրված է «X»-ի  միկրոբլոգում:

«Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված առաջընթացը։ Մենք հուսով ենք, որ շուտով կստորագրվի համաձայնագիր։ Համապարփակ և արդար համաձայնագիրը վստահաբար կամրապնդի կայունությունը, անվտանգությունը և բարգավաճումը ողջ տարածաշրջանում»,- ասվում է Ավստրիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

--00--ԱՀ