Մայրաքաղաքի առանձին հատվածներում մայիսի 14-16-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

անձրև

Հանրապետության տարածքում`



Մայիսի 14-ի ցերեկը, 15-16-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 17-18-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:



Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:



Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

նկար

Երևան քաղաքում՝



Մայիսի 14-16-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 17-18-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար

--00—ԼՄ