ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը հանդիպեց քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին՝ լսելու առկա հնարավորությունների ու գործունեության հետ կապված մարտահրավերների, ինչպես նաև այս պահին Հայաստանի հասարակության համար առավել արդիական հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները»,- գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
--00--ԱՀ