ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշիչ է եղել։
«Ռուսաստանի վճռական ջանքի շորհիվ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվել է», - ասել է ՌԴ ղեկավարը տեսաուղերձի մասնակիցներին և Մոսկվայի IX համաժողովի հյուրերին։ Տեսաուղերձը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը նշել է, որ ռուս խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում մարդասիրական իրավիճակը բարելավելու, տարածքներ ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար:
--00—ԼՄ