ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News
Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի «Ազատ դեմոկրատական կուսակցություն» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալեքսանդր Լամբսդորֆը Եվրամիության (ԵՄ) երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախօրեին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
«Միևնույն ժամանակ երկրների և կառավարությունների առաջնորդները հիշյալ գագաթաժողովը պիտի օգտագործեն Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության վերաբերյալ անարդյունավետ բանակցությունները դադարեցնելու համար»,-ասել է քաղաքական գործիչը:
Լամբսդորֆի կարծիքով հարկավոր է հստակ ռազմավարություն մշակել Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ:
--00—ՄՀ