ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News
Սահմանադրական դատարանը հրապարակեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը: ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ արդյունքները:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում հուլիսի 2-ին գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» N 184 Ա որոշումը և ընտրությունների արդյուքներն անվավեր ճանաչելու պահանջով։ ՍԴ-ում նույն օրը գրանցվել է նաև արտահերթ խոհրդարանական ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը, «Զարթոնք» կուսակցության դիմումը և «Հայոց հայրենիք» կուսակցության դիմումը։
Այսպիսով, 2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանն ստացել էր ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման հետ կապված 4 դիմում։
--00--ԱԹ