ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24 News
«Մեր հանրահավաքների առաջին փուլը լինելու է մոբիլիզացիա, երկրորդ փուլը՝ գործողություն։ Մենք հիմա առաջին փուլի մեջ ենք, և հանրահավաքները պետք է ծառայեն մեր գաղափարների հանրահռչակմանը»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ազգային ժողովրդավարական բևեռի» խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նրա խոսքով, իրենք պատրաստվում են Հայաստանում փոխել ամբողջ պետական կառավարման համակարգը՝ սկսած արտաքին հարաբերություններից, վերջացրած տնտեսական և սոցիալական հարաբերություններով:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող, ինչպես նաև արտաքին քաղաքական կարևորության, այդ թվում տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԱՀ