ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում, Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հատվածում, ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ միակողմանի մայթ է կառուցվում 1866 մետր երկարությամբ։ Ինչպես տեղեկացրել է Լիճք համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը, շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերի 20-ից եւ կավարտվեն այս տարվա նոյեմբերին։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 64 միլիոն 254 հազար դրամ։ 1484 գծամետր մայթը կառուցվում է 1,50 մետր լայնությամբ, 235 գծամետրը՝ 1 մետր լայնությամբ, 147 գծամետրը՝ 1,38 մետր լայնությամբ։
Ողջ երկայնքով մեկ տեղադրվում են բազալտե եզրաքարեր։ Սալիկապատվող մայթի ընդհանուր մակերեսը կազմում է 2664,7 քառակուսի մետր։
--00--ԱԹ