ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Երեկ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է Հայաստանում գիտության զարգացման «Գիտուժ» շարժման ներկայացուցիչներին։ Նրանց հետ դեսպանը քննարկել է գիտության և հետազոտությունների ոլորտում ներդրումների կարևոր նշանակությունը սոցիալ-տնտեսական զարգացման և բարեկեցության համար։
«Հայաստանին անհրաժեշտ է գիտության ոլորտի կուռ ռազմավարություն և հարակից՝ իրականացումն ապահովող բարեփոխումներ` կառավարման, ֆինանսավորման և գիտահետազոտական հաստատությունների էկոհամակարգի ուղղություններով։ ԵՄ-ն այսուհետ ևս հանձնառու է աջակցելու բարեփոխումներին, ներդրումներին և զարգացմանը Հայաստանում»,- նշել է դեսպանը։
--00--ԱԹ