ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինծառայողներն սկսել են զորքերի և զինտեխնիկայի դուրսբերումը Տաջիկստանից: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Զորքերի դուրսբերումը սկսվել է Աֆղսնտանի հետ սահմանի մոտակայքում անցկացրած զորավարժություններից հետո:
«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները, որ մասնակցում էին ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին, սկսել են վերադառնալ իրենց մշտական տեղակայման դիրքեր»,- տեղեկացրել է ՌԴ Կենտրոնական ռամական շրջանի մամուլի ծառայությունը:
Զորքերի և ռազմական տեխնիկայի տեղափոխման մեջ ներգրավվել են 201-րդ ռազմաբազայի ավիացիոն խմբի ուղղաթիռները և ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռները:
--00--ԱԹ