ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը ՌԴ-ում Շվեյցարիայի դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ հանդիպմանն ափսոսանք է հայտնել, որ Վրաստանը հրաժարվել է մասնակցել «3+3» հանդիպմանը, գրում է vestikavkaza.ru-ն։
«Վրաստանի կողմից «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի մեկնարկային հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելն ափսոսանքի առիթ է տալիս։ Պատրաստ ենք քննարկել խնդրահարույց բոլոր հարցերը, փնտրել ընդհանուր հետաքրքրություն ունեցող թեմաներ, համատեղել շահերը տնտեսական, մարդասիրական ոլորտներում՝ չնայած առկա տարաձայնություններին», - ասել է Կարասինը։
--00—ԼՄ