ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Այսօր վաղ առավոտից ԱԺ մուտքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները: Նրանք փակել էին Դեմիրճյան փողոցը, ցանկանում էին փակել նաև Բաղրամյան պողոտան: Իրավիճակը, սակայն, լարվեց. ոստիկանները սկսեցին ուժ կիրառել` բացելով ճանապարհը:
Ծնողների պահանջը մեկն էր` հանդիպում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ. կամ նա իջնի և հանդիպի իրենց հետ, կամ իրենցից 20 հոգանոց խմբի ընդունի:
--00--ԿԿ