ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News
ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
Ռիմա Դեմիրճյանը մահացել էր դեկտեմբերի 21-ին 88 տարեկան հասակում։ Մահվանից օրեր առաջ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։
--00—ԼՄ