ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24 News
«Ես եկել եմ, որ նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և դրա համար, չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային դեռևս հնարավորություններ կան»,- այս մասին բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Իմ ասածը մեսիջ է նաև միջազգային հանրությանը, որովհետև նույն համանախագահները կործանարար պատերազմից հետո նույնիսկ խոսում էին հիմնարար սկզբմունքների մասին»,- հավելեց երրորդ նախագահը։
Այն դիտարկմանը, որ վաղուց արդեն համանախգահները չեն խոսել, Սերժ Սարգսյանը նշեց, որ շատ վաղուց չեն խոսել, որովհետև դրա մասին խոսող չկա:
«Դուք լսե՞ք եք Հայաստանի պաշտոնատար անձերից շատ հստակ պատասխան` ի՞նչ է լինելու, վերջապես, Ղարաբաղի խնդիրը: Նրանք ամենաշատը որ անում են, հղում են կատարում իրենց դեռևս պատերազմից առաջ, թե պատերազմից հետո նույնիսկ, իրենց կառավարության ծրագրին: Ինչո՞ւ: Ամաչո՞ւմ են: Վախենո՞ւմ են: Թե՞, իրենց ասած, բանավոր պայմանավորվածություններ կան, որոնք խոչընդոտում են այսպիսի արտահայտություններին»,- հավելեց նա:
--00--ԱՀ