ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը) 3-րդ մասով։
Այս մասին 24News-ին ասաց դատավորի փաստաբան Արսեն Սարդարյանը, ով այս պահին ազգային անվտանգության ծառայությունում է։
Նա նշեց, որ ԱԱԾ քննիչը պատրաստվում է դատավորին կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան։
Հիշեցնեք, որ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին՝ Աշոտ Երկաթին, ազատ էր արձակել դատավոր Բորիս Բախշիյանը:
--00--ԱՀ