ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24 News
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ուղղությունները, անդրադարձել առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Փոխվարչապետն ու դեսպանը ընդգծել են հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը:
Երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացումը: Այս համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկայում Ղազախստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի օրակարգի շուրջ:
--00--ԱՀ