ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Փախստականների թիվը, որոնք Ուկրաինայից Լեհաստան են ժամանել Ուկրաինայում ռազմական գործողությունն սկսվելուց ի վեր, գերազանցել է 1,4 միլիոնը: Մարտի 10-ին «Թվիթերում» այդ մասին հայտնել է հանրապետության սահմանային պահպանության ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Փետրվարի 24-ից Ուկրաինայից Լեհաստան Է ժամանանել 1,43 միլիոն մարդ»,- տեղեկացրել է ծառայությունը: Այդ ժամանակամիջոցում Լեհաստանից Ուկրաինա ուղղությամբ սահմանային պահպանության աշխատակաիցները թողել են 141 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
--00--ՍԳ