ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Լեհաստանը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել ավելի քան 200 միլիոն եվրո արժողությամբ ռազմական օգնության հերթական խմբաքանակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
2024 թվականի դեկտեմբերին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Լեհաստանը Ուկրաինային կտրամադրի օգնության հաջորդ 45-րդ տրանշը՝ 100 միլիոն եվրոյի չափով։
«Մենք Ուկրաինային բազմաթիվ նվիրատվություններ ենք տրամադրել, հիմա պատրաստում ենք հաջորդը՝ 46-րդը, որն արժե ավելի քան 200 միլիոն եվրո», - ասել է Կոսինյակ-Կամիշը կառավարության նիստի ավարտից հետո:
--00—ՅՄ