ԱՀ ՆԳՆ-ն հերքում է լուրը, թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

նկար

Համացանցում շրջանառվող  և տարածվող նորությունը, թե իբր Ստեփանակերտում օդային տագնապի փորձնական միացում է լինելու, չի համապատասխանում իրականությանը, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարությունը։

«Խնդրում և հորդորում ենք խուսափել կեղծ տեղեկություններից և խուճապի չմատնվել:

Միաժամանակ հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»:

--00—ԼՄ