27-ամյա երիտասարդին մարմնական ծանր վնասվածքներ էր պատճառել 17-ամյա պատանին. նա կալանավորվել է

        

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

u

Մարտի 6-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխի գագաթնային շրջանի պատռված վերք, ուղեղի ցնցում, կոմա» ախտորոշմամբ բուժօգնության է ր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:



Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել էր մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:



Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 20-ին 17-ամյա պատանին ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Նա կալանավորվել է:

--00--ՀԶ