ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 6, 24News
Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանն իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածություններ ձեռք բերեն։ Այդ մասին Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, գրում է 1lurer.am-ը։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններից՝ Կոպիրկինը հայտարարել է՝ անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ թույլ չտանք էսկալացիա, որ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները անվերապահորեն կատարվեն։
Սերգեյ Կոպիրկին (Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան) - Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչները բազմիցս խոսել են: Այն ինչ ասվել է, կարծում եմ բավական համոզիչ ցույց է տալիս, թե ինչ դիրքորոշում ունի ՌԴ-ն: Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Ռուսաստանի դիրքորոշումը պարզ է, մենք շահագրգռված ենք, որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը ևս այդ հարցում շարունակական ու մեծ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ:
--00—ԼՄ