ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
Լավ տղա լինելը քիչ է. Իշխանը չի կարող լինել ընդդիմության առաջնորդ, պատրաստ չէ ծեծվել և մեռնել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Մեր զրուցակիցը խստորեն քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը՝ նշելով, որ 3․5 ժամանոց այդ հարցազրույցը մանիպուլյացիա էր։
Ըստ Զոհրաբյանի՝ վարչապետը խեղաթյուրում է փաստերը՝ փորձելով խուսափել պատասխանատվությունից, այսինքն՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից։ Բանախոսը կշտամբանքով արտահայտվեց նաև խորհրդարանական ընդդիմության մասին՝ նշելով, թե նրա առաջնորդները պատրաստ չեն հանուն Արցախի անձնազոհության, և դա է անհաջողության ամենամեծ պատճառը։
Մանրամասները՝ տեսանյութում։