ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
2022 թվականի դեկտեմբերի 5-ին՝ ժամը 9․15-ի դրությամբ, Շիրակի մարզի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։ Ջաջուռի լեռնանցքում գետնաբուք է։ Ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, հայտնում է Շիրակի մարզպետարանը։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհները բաց են: Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
--00—ԼՄ