ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի Եվրասիայի դեպարտամենտի ղեկավար, դեսպան Աննա Իֆկովից Օրները:
«Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս շուտ վերականգնվի, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները պետք է վերսկսվեն բոլոր չլուծված հարցերի լուծման համար»,-նշվում է հաղորդագրությունում:
--00—ԼՄ