ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշան է շնորհել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլի Եկատերինյան սրահում։ Հայտնի է, որ ընդհանուր առմամբ, շնորհվել է 28 պարգև։
Ռուսաստանի ղեկավարը Արիության շքանշան է հանձնել նաև ռազմական թղթակից Սեմյոն Պեգովին:
--00—ՅՄ