ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News
Իրանի դեմ գիշերը տեղի ունեցած անօդաչուների հարձակման մասով կարևոր է նշել, որ օրեր առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ավարտեցին պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները, որտեղ նշված էր, որ դա ուղերձ է՝ ուղղված Իրանին: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«6400 ԱՄՆ զինծառայող, 1500 իսրայելցի զինվոր և ավելի քան 140 ինքնաթիռ, 12 ռազմածովային նավեր և հրետանային համակարգեր երկու երկրներից մասնակցել են Juniper Oak 2023- զորավարժություններին:
Գիշերվա իրադարձությունների հետ կապված որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա։
Հետաքրքրական է նաև, որ Իրանի դեմ տեղի ունեցող ցանկացած գործողությունը մեծ ուրախություն է առաջացնում Ադրբեջանի մեդիա դաշտում, ավելի ստույգ՝ տելեգրամյան ալիքներում»:
--00—ՅՄ