ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է, որ պահապանների կորպուսի ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն Իրանի հյուսիսարևմտյան սահմանների մոտ՝ Արաքսի շրջանում: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ լրատվական ծառայությունը։
Ինչպես նշել է գեներալ Փաքփուրը, լայնածավալ զորավարժություններն անցկացվում են տարեկան պլանի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով։
--00—ԱՊ