ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը թվիթերյան իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղում առաջիկայում սպասվող հրաժարականների մասին․
«Ռուբեն Վարդանյանն առաջիկա օրերին կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը կնշանակվի պետնախարար»,- գրել է նա։
Այդուհանդերձ, ինչպես նշում է Գրիգորյանը, Վարդանյանը կմնա Լեռնային Ղարաբաղում և նախկինի պես ակտիվորեն կզբաղվի երկրի քաղաքական կյանքով՝ փորձելով ԼՂ-ում համախմբել ընդդիմադիր ուժերին․
«Անշուշտ, շատերը դա կհամարեն Բաքվի ճնշման արդյունք, բայց ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Տվյալ դեպքում ավելի կարեւոր է ներքին դինամիկան», - ընդգծել է վերլուծաբանը։
--00—ՍՊ