ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկը քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր:
Մասնավորապես համագործակցությունը շինարարության, ճանապարհաշինության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, հայաստանյան շինարարական տարբեր ծրագրերին բելառուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցեր։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և շատ հաճախ շինարարական, նախագծող ընկերությունների պակաս է զգացվում։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր․ հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։
--00—ԼՄ