ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Ադրբեջանը միշտ ողջունում է երկխոսությանը և հարցերի քննարկումը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Սլովենիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հետ ինտենսիվ շփումներ են եղել, և դրանք շարունակվում են։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար:
Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, հնարավոր եղավ ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, փաստարկներն ու հիմնավորումները։
--00—ՅՄ