ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը իր թվիթերյան միկրոբլոգում մի քանի գրառում է արել ԼՂ ներկայիս իրավիճակի կարգավորման առնչությամբ։
Գրառումները ներկայացնում ենք ստորև․
«Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավական ու քաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ, քանի որ այն միշտ եղել է ինքնավարություն, իսկ վերջին 30 տարիներին՝ ինքնահռչակ պետություն։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախորդել է ԽՍՀՄ փլուզմանը՝ ի տարբերություն թվարկվածների։
Ուստի ԼՂ հիմնախնդրի լուծման որոնումներում միջազգային հանրությունը պետք է հաշվի առնի պատմական քաղաքական և իրավական ամբողջական նախադրյալը, այլապես անտեղի օրինակների վրա հիմնված ցանկացած լուծում կհանգեցնի խնդրի խորացմանն ու չլուծմանը»։
--00—ԼՄ