ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 17:45-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, Nissan Juke մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ hանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են մի մասը Թալինի, մյուսները՝ Գյումրու բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկ Անդրանիկ Մուրադյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Հարոյանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ