ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Մոսկվան և Անկարան այժմ համաձայնեցնում են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների առաջիկա հանդիպման ժամկետներն ու վայրը: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
«Երբ Պուտինը զանգահարել էր Էրդողանին և շնորհավորել վերընտրվելու կապակցությամբ, նախագահները հաստատել են տեսանելի ապագայում երկկողմ հանդիպում անցկացնելու մտադրությունը։ Թե երբ ու որտեղ այն կկայանա, դեռ պետք է համաձայնեցնել՝ հաշվի առնելով երկու նախագահների աշխատանքային գրաֆիկները», - նշել է Պեսկովը:
--00--ԶՀ