Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները:



Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է նրանց ստեղծագործությունների ցուցահանդեսը, ինչպես նաև երեխաների համար կազմակերպվել է ժամանցային ու մշակութային միջոցառում:



Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և հյուրերի հետ ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով և զրուցել երեխաների հետ:



Միջոցառման ավարտին ցուցահանդեսի մասնակիցները նկարչական պարագաներ են նվեր ստացել:

--00--ԶՀ