ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News
«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի արդյունքները (0-1). Գրում է Armsport.am-ը։
«Ես շնորհավորեցի մեր խաղացողներին։ Նրանք հիանալի էին և հիանալի խաղ ցուցադրեցին: Մենք պարտվեցինք եզրափակիչում, որտեղ ուզում էինք ամեն գնով հաղթել, բայց նրանք պետք է հպարտանան իրենցով։
Ես այս խաղացողներին ոչ մեկի հետ չէի փոխի, և այսօր ողջ աշխարհը հասկացավ, թե ինչու։
Մենք ընդամենը մեկ գոլ բաց թողեցինք շատ ուժեղ թիմի դեմ խաղում։ Մենք շատ ենք ափսոսում, բայց պետք է հպարտանանք մեզանով»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
--00—ՅՄ