ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news
Հուլիսի 13-ին և 14-ին Քաջարանում նշվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։
Հանքագործների քաղաք Քաջարանում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին՝ բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։
ԶՊՄԿ ՓԲԸ-ից հայտնում են՝ տոնական միջոցառումներին մասնակցում էին Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտների ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը, Քաջարանի և Կապանի համայնքապետերը․
«Հոբելյանի առիթով ԶՊՄԿ ընկերությունն իր 70 աշխատակիցներին պարգրատրեց պատվոգրերով, արժեքավոր նվերներով և դրամական խոշոր պարգևով։
Հուլիսի 14-ի տոնական օրը եզրափակվեց մեծ ու տոնական համերգով,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ