Ուսումնասիրվում են մանրամասները․Սոցապը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ կապված միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

սոց

«Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, երեկվանից ուսումնասիրում է դեպքի մանրամասները՝  դրանց համարժեք ընթացք ապահովելու նպատակով։



«Մինչ դեպքի երկկողմանի ուսումնասիրությունը, կրկին ընդգծում ենք՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկը խտրականության բացառումն է։



Նախարարությունը հետամուտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցելու մատչելի պայմանների և հնարավորությունների ապահովմանը», - հայտնում են նախարարությունից։

 

--00—ԱՊ